• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Պաշինյանի այցը ՎՍՀ-ում ՀՀ դեսպանություն:

06 հուլիսի, 2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Պաշինյանի այցը ՎՍՀ-ում ՀՀ դեսպանություն:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել ընդունելություն «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամների մասնակցությամբ հուլիսի 6-ին: 

Ասոցիացիայի անդամներն են` խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում կրթություն ստացած անձինք: Նրանք ջերմորեն ողջունել են վարչապետին և նրա տիկնոջը` ընդգծելով, որ Հայաստանից պահպանել են ջերմ հուշեր և մշտական կապի մեջ են Հանոյում Հայաստանի դեսպանության հետ:

Վարչապետը նշել է, որ ուրախ է հեռավոր Վիետնամում տեսնել Հայաստանի բազմաթիվ բարեկամների, ովքեր իրենց ներդրումն ունեն երկրի զարգացման գործում: «Խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում ուսում է ստացել շուրջ 1000 վիետնամցի ուսանող և այսօր մենք այս երկրում ունենք ոչ թե մեկ, այլ 1000 դեսպան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Վիետնամի վարչապետի հետ հանդիպմանը քննարկել է նաև կրթության ոլորտում համագործակցության զարգացման, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի լրանում է Երևանի պետական համալսարանի 100-ամյակը և ԵՊՀ բոլոր վիետնամցի շրջանավարտներին աշնանը հրավիրել Երևան` մասնակցելու հոբելյանական միջոցառումներին:

«Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամները ողջունել են վարչապետի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել հանդիպման համար: Ջերմ մթոնոլորտում անցած ընդունելության ժամանակ նրանք կատարել են նաև հայկական երգեր:

Նիկոլ Փաշինյանը Վիետնամում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դեսպանությունում` ծանոթացել աշխատանքային պայմաններին:

(Մամուլի հաղորդագրության տեքստը և լուսանկարները՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից)

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: